Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ահմեդ Դավութօղլու. «Հայտարարությունն իրականում կոչ էր»

Ահմեդ Դավութօղլու. «Հայտարարությունն իրականում կոչ էր»
25.04.2014 | 10:57

Թուրքիան երբեք քաղաքական հայտարարություններ չի անում որևէ ճնշման ներքո՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության տարելիցին նվիրված: Sabah-ը փոխանցում է՝ Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս է կազմում և անակնկալ չէ: «Հայտարարությունն իրականում կոչ էր։ Մենք ընտրեցինք հայերի վիշտը կիսելու տարբերակը, և հուսով ենք, որ այդպես կվարվեն բոլոր կողմերը: Դա թույլ կտա վերջ տալ առճակատմանը, որն առկա է պատմական իրադարձությունների շուրջ: Հուսով ենք, որ մեր կոչն անարձագանք չի մնա», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ